ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմնի նիստ
2022թ․ ապրիլի 21-ին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի (Консультативный Совет аудиторов Евразийского экономического союза) նախագահության հերթական նիստը։
ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմնի անդամ են հանդիսանում ԵԱՏՄ բոլոր երկրների մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները։
ԵԱՏՄ երկրների կողմից ստորագրվել է Աուդիտորական գործունեության իրականացման համաձայնագիր, որի շրջանակում ԵԱՏՄ երկրներում ձևավորվում է աուդիտորական ծառայությունների միասնական շուկա։
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը ներկայացնում էր Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։
Նախագահության նիստին մասնակցում էին նաև Պալատի խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը և գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։
Նիստի օրակարգում ընդգրկված էին ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմնի 2022թ․ գործողությունների ծրագրի, ինչպես նաև հանձնաժողովների կազմերի, նպատակների և աշխատանքների ծրագրերի հաստատումը։
Քննարկման արդյունքում օրակարգային բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ։
Ստորև ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմնի հանձնաժողովներում Պալատի ներկայացուցիչների ցանկը.