Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ԵԱՏՄ աուդիտորների խորհրդատվական մարմնի նիստ 21.06.2023

2023թ․ հունիսի 21-ին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նիստը, որը վարում էր ԵԱՏՄ ԱԽՄ նախագահության նախագահ, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։

Նիստին քննարկվեցին  օրակարգային բոլոր հարցերը և ընդունվեցին համապատասխան որոշումներ: Օրակարգը հասանելի է Պալատի  կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ Պալատ/Նիստեր/Միջազգային կառուցներ/Եվրասիական Տնտեսական Միության Աուդիտորների Խորհրդատվական Մարմին (ԵԱՏՄ ԱԽՄ) 21/06/2023: ԵԱՏՄ ԱԽՄ մարմնի վերաբերյալ տեղեկատվությունը ռուսերեն լեզվով հասանելի է հետեևյալ հղումով՝ https://sroaas.ru/about/mezhdunarodnaya-deyatelnost/ksa-eaes/

ԵԱՏՄ երկրների կողմից ստորագրված Աուդիտորական գործունեության իրականացման համաձայնագրով նախատեսվում է 2024թ․ հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում ձևավորել աուդիտորական ծառայությունների միասնական շուկա։ Այդ նպատակով ԵԱՏՄ ԱԽՄ նախագահության և Հանձնաժողովների 2023թ․ գործունեության ծրագրերում կատարվեցին փոփոխություններ, որպեսզի ժամանակին վերլուծվեն ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրություններով սահմանված մոտեցումները, վերհանվեն տարբերությունները և մշակվի համաձայնեցված միասնական քաղաքականություն։

ԵԱՏՄ աուդիտորների ԽՄ անդամ են հանդիսանում ԵԱՏՄ բոլոր երկրների (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Կիրգիզիա) մասնագիտացված կառույցները՝ պրոֆեսիոնալ կազմակերպությունները։