Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմնի նիստ

2022թ․ օգոստոսի 24-ին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի (Консультативный Совет аудиторов Евразийского экономического союза) նախագահության նիստը։

ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմնի անդամ են հանդիսանում ԵԱՏՄ բոլոր երկրների մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները։

ԵԱՏՄ երկրների կողմից ստորագրվել է Աուդիտորական գործունեության իրականացման համաձայնագիր, որի շրջանակում ԵԱՏՄ երկրներում ձևավորվում է աուդիտորական ծառայությունների միասնական շուկա։

Նախագահության նիստին մասնակցում էին նաև Պալատի խորհրդի նախագահի տեղակալ Արթուր Հարությունյանը և գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

Նիստի օրակարգում ընդգրկված էին ԵԱՏՄ Խորհրդատվական մարմնի կոմիտեների հաշվետվությունների ներկայացման ժամանակացույցի հաստատումը, այլ ընթացիկ հարցեր, ինչպես նաև օրակարգի վերջում յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց աուդիտորական ծառայությունների շուկայի արդի վիճակը իր երկրում։

Քննարկման արդյունքում օրակարգային բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ։