Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նիստ 29․09․2023

Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նիստ

29.09.2023

2023թ․ սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նիստը, որը վարում էր ԵԱՏՄ ԱԽՄ նախագահության նախագահ, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։

Նիստին մասնակցում էին նաև Պալատի խորհրդի անդամներ Հովհաննես Պետրոսյանը և Արթուր Հարությունյանը, գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

Օրակարգային հարցերի շրջանակում  ներառված էին ԵԱՏՄ ԱԽՄ հանձնաժողովների անդամների փոփոխության, հանձնաժողովների կողմից ԵԱՏՄ շրջանակում աուդիտորական գործունեության իրականացման մասին համաձայնագրի դրույթների վերաբերյալ առաջարկությունների քննարկում և այլ հարցեր: Օրակարգային բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ:

ԵԱՏՄ ԱԽՄ  անդամ են հանդիսանում ԵԱՏՄ բոլոր երկրների (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Կիրգիզիա մասնագիտացված կառույցները։