Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նիստ 24․09․2024

2024թ․ սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նիստը։

Նիստին մասնակցում էին Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, Պալատի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ Արթուր Հարությունյանը, խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը և գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

Օրակարգային հարցերի շրջանակում  ներառված էին ԵԱՏՄ ԱԽՄ որոշ հանձնաժողովների գործունեության արդյունքների ներկայացումը և այլ հարցեր: Օրակարգային բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ:

ԵԱՏՄ ԱԽՄ  անդամ են հանդիսանում ԵԱՏՄ բոլոր երկրների (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղստան) մասնագիտացված կառույցները։