Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նիստ 22.04.2025

2025թ․ ապրիլի 22-ին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նիստը։

Oրակարգում  Կառույցի գործունեության առաջնահերթ ուղղությունների որոշումն էր, որի վերաբերյալ ելույթով հանդես եկավ ՀԱԵԽ նախագահ, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։ Ծավալվեց քննարկում և կայացվեց համապատասխան որոշում:

Նիստին մասնակցում էին նաև Պալատի խորհրդի անդամներ Հովհաննես Պետրոսյանը, Արթուր Հարությունյանը  և Պալատի գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

ԵԱՏՄ ԱԽՄ  անդամ են հանդիսանում ԵԱՏՄ բոլոր երկրների (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղստան) մասնագիտացված կառույցները։