ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նիստ 19.02.2026
2026թ․ փետրվարի 19-ին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նիստը։
Oրակարգում աուդիտորական գործունեության որակի հսկողության հանձնաժողովի 2026 թվականի աշխատանքային ծրագրի, ԵԱՏՄ ԱԽՄ նախագահության անհատական կազմի և նախագահի հաստատմանը վերաբերող հարցերն էին: Քննարկված հարցերի վերաբերյալ կայացվեցին համապատասխան որոշումներ:
Նիստին մասնակցում էին ՀԱԵԽ նախագահ, Պալատի խորհրդի անդամ Թաթուլ Մովսիսյանը, Պալատի խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը և Պալատի գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։
ԵԱՏՄ ԱԽՄ անդամ են հանդիսանում ԵԱՏՄ բոլոր երկրների (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղստան) մասնագիտացված կառույցները։