Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նիստ 18.12.2025

2025թ․ դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նիստը։

Oրակարգում  ԵԱՏՄ հանձնաժողովների 2025-2026 թվականների աշխատանքային ծրագրերի նախագծերի քննարկումն էր, որի վերաբերյալ ելույթով հանդես եկան հանձնաժողովների ներկայացուցիչները, ինչպես նաև քննարկվեցին այլ ընթացիկ հարցեր: Քննարկված հարցերի վերաբերյալ կայացվեցին համապատասխան որոշումներ:

Նիստին մասնակցում էին ՀԱԵԽ նախագահ, Պալատի խորհրդի անդամ Թաթուլ Մովսիսյանը, Պալատի նախագահի տեղակալ, Որակավորման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը  և Պալատի գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

ԵԱՏՄ ԱԽՄ  անդամ են հանդիսանում ԵԱՏՄ բոլոր երկրների (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղստան) մասնագիտացված կառույցները։