Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նիստ 18.02.2025

2025թ․ փետրվարի 18-ին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նիստը։ Նիստին մասնակցում էին ՀԱԵԽ նախագահ, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը և Պալատի գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

Օրակարգային հարցերի շրջանակում  ներառված էին ԵԱՏՄ ԱԽՄ ատեստավորման և որակավորման բարձրացման հանձնաժողովի ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրության նույնականացման վերաբերյալ առաջարկների քննարկումը, ԵԱՏՄ ԱԽՄ նախագահի հաստատումը և այլ հարցեր:

Քննարկման արդյունքում օրակարգային հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ։

ԵԱՏՄ ԱԽՄ  անդամ են հանդիսանում ԵԱՏՄ բոլոր երկրների (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղստան) մասնագիտացված կառույցները։