Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նիստ 13․12․2023

2023թ․ դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նիստը, որը վարում էր ԵԱՏՄ ԱԽՄ նախագահության նախագահ, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։

Նիստին մասնակցում էին նաև Պալատի խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը և գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

Օրակարգային հարցերի շրջանակում  ներառված էին ԵԱՏՄ ԱԽՄ 2023թ. գործունեության արդյունքների ամփոփումը, 2024թ. գործունեության ծրագրի հաստատումը և այլ հարցեր: Օրակարգային բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ:

ԵԱՏՄ ԱԽՄ  անդամ են հանդիսանում ԵԱՏՄ բոլոր երկրների (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Կիրգիզիա մասնագիտացված կառույցները։