Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ԵԱՏՄ աուդիտորական միասնական շուկայի վերաբերյալ

2022թ․ Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից ստորագրվեց Աուդիտորական գործունեության իրականացման համաձայնագիր, որով նախատեսվում է ԵԱՏՄ պետություններում ձևավորել աուդիտորական ծառայությունների միասնական շուկա։ Այդ նպատակով ԵԱՏՄ բոլոր պետությունների մասնագիտացված կառույցների և պրոֆեսիոնալ կազմակերպությունների կողմից ստեղծվեց ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմինը, իսկ 2023թ․ փետրվարին այդ կառույցի նախագահության նախագահ ընտրվեց Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։

ԵԱՏՄ ԱԽՄ նախագահության նախագահ Թաթուլ Մովսիսյանի նախաձեռնությամբ 2023թ․ ապրիլ-հոկտեմբեր ամիսներին ԵԱՏՄ պետությունների մասնագիտացված կառույցների ու ԵԱՏՄ ԱԽՄ հինգ հանձնաժողովների կողմից նախապատրաստվեց և 2023թ․ հոկտեմբերի 31-ին ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովին տրամադրվեց համապարփակ վերլուծություն, որում ներկայացվել է առանձին անհամապատասխանություններ  ԵԱՏՄ անդամ պետությունների` աուդիտորական գործունեության կարգավորմանը վերաբերող ազգային օրենսդրությունների և ԵԱՏՄ շրջանակներում կնքված Համաձայնագրով նախատեսվող դրույթների միջև, ինչպես նաև առաջարկություններ աուդիտի միասնական շուկայի ձևավորմանը խոչընդոտող ռիսկերի վերաբերյալ։ Ի հայտ եկած անհամապատասխանությունները վերլուծության մեջ համակարգվել և խմբավորվել են աուդիտորական գործունեությունը  կարգավորող և կազմակերպող բոլոր ուղղություններով՝ ամրագրված Համաձայնագրի համապատասխան հոդվածներով։

2023թ․ նոյեմբերի 17-ով թվագրված պատասխան նամակում ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովը բարձր է գնահատում ԵԱՏՄ ԱԽՄ-ի իրականացրած աշխատանքը և նշում, որ ներկայացված վերլուծությունը նկատի կառնվի Համաձայնագրի հետագա աշխատանքը կազմակերպելիս։ ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ ԱԽՄ-ի նամակ-վերլուծությունը ուղարկել է ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու պետական կառույցներին՝ ոլորտը կարգավորող ազգային օրենսդրությունները Համաձայնագրի դրույթների համապատասխանեցնելու նպատակով։

Նամակը և պատասխան գրությունը, ինչպես նաև հավելյալ նյութերը տեղադրված են հետևյալ հղումով Պալատ/միջազգային կառույցներ/ԵԱՏՄ ԱԽՄ/2023-11-03: