Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Խորհրդի նիստ N3

Ս.թ. փետրվարի 25-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Մանվել Ղազարյանը:

Նիստի  ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձին Պալատի անդամ ընդունելու, Պալատի փորձագետ հաշվապահ անդամի անդամակցությունը դադարեցնելու և որպես աուդիտոր անդամ ընդունելու,  Պալատի 20.10.23թ. N85-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու, Պալատի 2026թ. բյուջեն հաստատելու մասին որոշումները:

Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝  Պալատ/ Նիստեր/Խորհուրդ/ 2026-02-25