Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Խորհրդի նիստ N2

Ս.թ. փետրվարի 12-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Մանվել Ղազարյանը:

Նիստի  ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատին անդամակցելու համար դիմած կազմակերպության Պալատի անդամակցությունը մերժելու, Պալատի անդամ աուդիտորական կազմակերպության նկատմամբ ԿՊՄ կիրառելու, Պալատի հաշվապահական հաշվառման հանձնաժողովի 2025թ.տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին որոշումները:

Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝  Պալատ/ Նիստեր/Խորհուրդ/ 2026-02-12