Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Խորհրդի նիստ N1

Ս.թ. հունվարի 21-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Մանվել Ղազարյանը:

Նիստի  ընթացքում հաստատվեցին Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու, Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի աուդիտորի որակավորման դիմումը մերժելու  մասին որոշումները:

Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝  Պալատ/ Նիստեր/Խորհուրդ/ 2026-01.21