ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՍԿԻԶԲ
Հրավիրում ենք մասնակցելու Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԻ որակավորում շնորհող Հաշվապահների միջազգային դաշնության ստանդարտներին համապատասխան կրթական ծրագրին:
Ծրագրում ներառված առարկաներն են.
1. Ֆինանսական հաշվառման հիմունքներ
2. Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար
5. Ֆինանսական կառավարում և վերահսկողություն
6. Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
7. Աուդիտ և ներքին վերահսկողություն
Առաջին 6 առակաների քննությունները հաջողությամբ հանձնելով՝ ստանում եք ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀԻ որակավորման վկայական՝ համապատասխան աշխատանքային փորձի առկայության պարագայում, իսկ բոլոր 7 քննությունները հաջողությամբ հանձնելու արդյունքնում՝ որակավորված ԱՈՒԴԻՏՈՐԻ վկայական՝ համապատասխան աշխատանքային փորձի առկայության դեպքում:
Որակավորման դասընթացին գրանցվելու համար անհրաժեշտ է՝
-
Սեղմել Ձեր նախընտրած առարկայի անվանման վրա։
-
Ներբեռնել և լրացնել Դիմում-հայտը։
-
Սեղմել Գրանցվել հիմա կոճակը: (Եթե հանդիսանում եք Պալատի անդամ, հնարավորություն ունեք (բայց պատադիր չէ) մուտք գործել անձնական էջ, այնուհետև նորից վերադառնալ դասընթացի գրանցման գործընթացին):
-
Բացված պատուհանիկում լրացնել Անուն/Ազգանուն/Հայրանուն (հայատառ), էլեկտրոնային հասցե, կցել Դիմում հայտը և Անձը հաստատող փաստաթուղթը, այնուհետև սեղմել Գրանցում կոճակը, որից հետո կհայտնվեք վճարման էջում:
-
Վճարման էջում անհրաժեշտ է լրացնել Ձեր բանկային քարտի տվյալները և կատարել վճարումը:
Դասընթացը գնելուց հետո Դուք արդեն համարվում եք գրանցված դասընթացին:
Եթե առաջանան տեխնիկական խնդիրներ, որպես ժամանակավոր այլընտրանքայի լուծում կարող եք ներբեռնել Դիմում-հայտը, լրացնել և ուղարկել Պալատի էլ․ հասցեին՝ info@caaa.am, caa.chamber.armenia@gmail.com, կցելով անձը հաստատող փաստաթղթի և վճարման անդորագրի պատճենները։
Առձեռն հանձնելու համար գրասենյակի հասցեն է ք. Երևան, Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ:
Մեր հաշվեհամարի տվյալներն են.
Կոնվերս բանկ ՓԲԸ՝
1930044007380100
ՀՎՀՀ 02537979
«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ:
Լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք զանգահարել.
Հեռ՝. (010) 23 71 02 (ն. 101, 105, 106), (077) 24-91-78։
ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆՔ՝
Մեր համատեղ ջանքերը կապահովեն Ձեր առաջընթացը…