Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Որակավորման վկայականների 01.01.2023թ. ժամկետի երկարաձգման վերաբերյալ

Վերջերս Պալատի անդամներից պարբերաբար ստացվում են տեղեկություններ, որ իրենց զանգահարում են որոշ անձինք և առաջարկում միանալ Որակավորման  01.01.2023թ. օրենքով սահմանված ժամկետը երկարաձգելու ստորագրահավաքին:

ՍՈՒՅՆՈՎ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՊԱԼԱՏԸ ՈՐԵՎԷ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՆՇՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ:

Առանց լիազորության Պալատի անունից հանդես գալու ցանկացած դեպք հանդիսանալու է համապատասխան քննության առարկա։ Պալատը իրականացնում է օրենքով սահմանված իր գործառույթները և անհրաժեշտության դեպքում ուղղակիորեն կարող է նախաձեռնել կամ հայտնել իր տեսակետը որևէ հարցի վերաբերյալ: