Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Որակավորման ծրագրի 5-րդ, 6-րդ և 7-րդ առարկաների քննություններ

Ս.թ. դեկտեմբերի 12-ին, 13-ին և 14-ին տեղի ունեցան Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի 7-րդ, 6-րդ և 5-րդ առարկաների քննությունները: Աուդիտ և ներքին վերահսկողություն առարկայի քննությանը մասնակցում էին՝ 7 դիմորդ, Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում առարկայի քննությանը՝ 122 դիմորդ, իսկ Ֆինանսական կառավարում և վերահսկողություն առարկայի քննությանը՝ 110 դիմորդ: