Որակավորման շնորհում

Ս/թ․ դեկտեմբերի 9-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում տեղի ունեցավ միջոցառում նվիրված որակավորման կրթական ծրագրի դժվարին փուլը պատվով հաղթահարած և պահանջվող չափանիշներին համապատասխանության արդյունքում աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում ստացած անձանց որակավորման վկայականների հանձնմանը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, նախագահի տեղակալ, Որակավորման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, Խորհրդի անդամներ Հովհաննես Պետրոսյանը, Տարոն Վարազդատյանը, գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը, որակավորում ստացած մասնագետները։
Պալատի նախագահը շնորհավորեց աուդիտորի և/կամ փորձագետ հաշվապահի որակավորում ստացած 33 անձանց և հանդիսավոր պայմաններում նրանց հանձնեց որակավորման վկայականները։ Որակավորված մասնագետներին մաղթանքի ջերմ խոսքեր ուղղեցին նաև Հովհաննես Պետրոսյանը, Արթուր Հարությունյանը, Տարոն Վարազդատյանը, Հայկ Մնացականյանը։
Ստորև Պալատի որակավորման վկայականների հանձման արարողության նկարադարանի հղումը.