Որակավորման շնորհում 06.02.2023թ.

2023թ. փետրվարի 6-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում տեղի ունեցավ միջոցառում նվիրված որակավորման կրթական ծրագրի դժվարին փուլը պատվով հաղթահարած և պահանջվող չափանիշներին համապատասխանության արդյունքում աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում ստացած անձանց որակավորման վկայականների հանձնմանը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, նախագահի տեղակալ, Որակավորման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը, որակավորում ստացած մասնագետները։
Ստորև Պալատի որակավորման վկայականների հանձման արարողության նկարադարանի հղումը.
https://caaa.am/gallery/vorakavorman-shnorhum-2/