Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Որակավորման քննությունների ամփոփում

2024թ․ հունիսի 24-ից մինչև հուլիսի 2-ը տեղի ունեցան Հայաստանի աուդիտորների և փորձագետ
հաշվապահների պալատի որակավորման ծրագրի քննությունները։
Եթե փորձենք արդյունքներն ամփոփել նույն 2024-ի առաջին կիսամյակի՝ դիմորդների մասնակցության
ցուցանիշի հետ համեմատությամբ, ապա գոհունակությամբ պետք է փաստենք, որ երկրորդ կիսամյակում
գրանցված թիվն ուղիղ 100-ով ավելի է։ 555 և 655 երկու կիսամյակներում արձանագրված թվերն էլ
(2024թ-ին ընդամենը 1210 մասնակից) աննախադեպ են Պալատի պատմության մեջ ամրագրված ռեկորդային
ցուցանիշներով և շարունակում են պահպանել ու զարգացնել 2023-ին գրանցված աճի միտումը՝
արձանագրելով մեծ բուհերի ցուցանիշներին հավասարազոր արդյունքներ։ Տարեթվից տարեթիվ, կիսամյակից
կիսամյակ դեպի վեր ձգվող կայուն կորագիծն, անշուշտ, Պալատի քսանյոթամյա պատմության՝ որդեգրած
սկզբունքներին հավատարմության, Որակավորման ծրագրի՝ շարունակական կատարելագործման և միջազգային
չափանիշներին համապատասխանության անշեղ ընթացքի, ինչպես նաև մասնագիտության նկատմամբ
մասնակիցների վերաբերմունքի վերաիմաստավորման, մասնագիտության զարգացման գործում Պալատի
դերակատարման և հեղինակության բարձրացման լավագույն վկայությունն է։
Քննությունների մասնակիցներին մաղթում եմ հաջողություններ: Մասնագիտական հետաքրքրությունների
բավարարումը պրոֆեսիոնալ առաջընթացի ճանապարհին կլինի շարունակական, իսկ ձեռքբերումները
նպատակաուղղված կլինեն մասնագիտության առաջընթացին և զարգացմանը։
Շնորհակալություն եմ հայտնում Պալատի գործադիր տնօրինությանը` որակավորման դասընթացները և
քննությունները բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար։
Թաթուլ Մովսիսյան
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ
Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի նախագահ