Որակավորման քննությունների ամփոփում
2026թ․ հունվարի 26-ից մինչև փետրվարի 5-ը տեղի ունեցան Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի ձմեռային քննաշրջանի քննությունները։ Արձանագրվել է 943 մասնակից, որը գերազանցել է նախորդ տարիների բոլոր ցուցանիշները:
Պալատը շարունակելու է նպաստել մասնագիտության առաջընթացին, իսկ մասնագիտական գիտելիքների զարգացումը պրոֆեսիոնալ առաջընթացի ճանապարհին մշտապես կլինի առաջնային և կարևոր։