Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Որակավորման քննությունների ամփոփում

2025թ․ հուլիսի 1-ից  մինչև հուլիսի 9-ը տեղի ունեցան Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի ամառային քննաշրջանի քննությունները։ Արձանագրվել է 857 մասնակից: Նշված թիվը գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշը և վկայում է մասնագիտության նկատմամբ հետաքրքրության անշեղ աճի և մասնագիտության զարգացման գործում Պալատի դերակատարման և հեղինակության բարձրացման մասին:

Պալատը հավատարիմ մնալով իր  առաքելությանը և սկզբունքներին՝ շարունակելու է նպաստել մասնագիտության առաջընթացին: Մասնագիտական հետաքրքրությունների բավարարումը պրոֆեսիոնալ առաջընթացի ճանապարհին կլինի շարունակական, իսկ ձեռքբերումները նպատակաուղղված կլինեն մասնագիտության առաջընթացին և զարգացմանը։