Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Որակավորման քննությունների ամփոփում

Հունվարին տեղի ունեցան Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի ձմեռային քննաշրջանի քննությունները։ Արձանագրվել է 817 մասնակից, ինչը վկայում է մասնագիտության նկատմամբ հետաքրքրության անշեղ աճի, պետական պատվիրակված գործառույթների պատշաճ իրականացման և որդեգրած սկզբունքների հանդեպ աճող վստահության մասին։ Մասնակիցների այս թիվն մոտ 6 անգամ գերազանցում է 2021 թվականի մեկ քննաշրջանի ցուցանիշը՝ ևս մեկ անգամ փաստելով մեր հաջողություններն ու շարունակական զարգացումը։

Պալատը հավատարիմ մնալով իր  առաքելությանը և սկզբունքներին՝ շարունակելու է նպաստել մասնագիտության առաջընթացին։ Հաջորդ քննաշրջանը և դասընթացները նախատեսվում է անցկացնել մեր նոր տարածքում՝ հագեցած տեխնիկական նոր հնարավորություններով ու բարելավված պայմաններով, ինչը ևս կպայմանավորի արձանագրված ցուցանիշների շարունակական աճն ու զարգացման կայուն դինամիկան։

Մաղթում եմ հաջողություն բոլոր մասնակիցներին և շնորհակալություն եմ հայտնում Պալատի գործադիր տնօրինությանը՝ քննությունները բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար։

 

Թաթուլ Մովսիսյան

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ