Վարպետության դաս ՀՊՏՀ-ում
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի ներքո ս.թ. նոյեմբերի 26-ին համալսարանը հյուրընկալեց Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանին։ Բանախոսը ՀՊՏՀ Ֆինանսական հաշվառման ամբիոնի մագիստրատուրայի ուսանողների համար անցկացրեց վարպետության դաս՝ «Հայաստանի հանրապետության մասնավոր հատվածի հաշվապահական հաշվառման համակարգը» թեմայով։ Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեց և քննարկվեց հաշվառման համակարգը, մասնակիցները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, որոնց վերաբերյալ ծավալվեց ակտիվ և արդյունավետ քննարկում: