Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Աուդիտի որակի հավաստիացման երրորդ տարածաշրջանային ֆորում. Բուխարեստ 22-23 հոկտեմբերի, 2024

Սույն թվականի հոտեմբերի 22-ից 23-ը Բուխարեստում (Ռումինիա) տեղի ունեցավ Համաշխարհային բանկի ֆինանսական հաշվետվականության բարեփոխումների կենտրոնի կողմից կազմակերպված Աուդիտի որակի հավաստիացման երրորդ տարածաշրջանային ֆորումը, որին մասնակցում էին Հանրային վերահսկողության խորհրդի (ՀՎԽ) 64 անդամներ տարբեր երկրներից: Հայաստանից ֆորումին մասնակցում էին Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, ՀՎԽ նախագահի տեղակալ Կարեն Ալավերդյանը, ՀՎԽ անդամներ Րաֆֆի Ալեքսանյանը և Անուշ Գրիգորյանը:

Ֆորումի վերաբերյալ տեղեկատվությանը առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://cfrr.worldbank.org/news/third-regional-audit-quality-assurance-forum-improving-audit-quality-through-cooperation

Ֆորումի նյութերը հասանելի են Պալատ caaa.am կայքում հետևյալ քայլերի հաջորդականությամբ՝ Գրադարան/Այլ/Բուխարեստ 22-23 հոկտեմբերի, 2024