Տեղեկատվություն ԵԱՏՄ աուդիտորների խորհրդատվական մարմնի նիստի մասին
2022թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի (Консультативный Совет аудиторов Евразийского экономического союза) նախագահության նիստը:
ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմնի անդամ են հանդիսանում ԵԱՏՄ բոլոր երկրների մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները։
ԵԱՏՄ երկրների կողմից ստորագրվել է Աուդիտորական գործունեության իրականացման համաձայնագիր, որի շրջանակում ԵԱՏՄ երկրներում ձևավորվում է աուդիտորական ծառայությունների միասնական շուկա:
Նախագահության նիստին մասնակցում էին նաև Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը և Որակավորման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը։
Նիստի օրակարգում ընդգրկված էին ԵԱՏՄ Խորհրդատվական մարմնի որոշ հանձնաժողովների կազմի փոփոխությունների իրականացումը, Ատեստավորման և որակավորման բարձրացման, Աուդիտորական գործունեության կարգավորման հանձնաժողովների կանոնադրությունների հաստատումը, Աուդիտորական գործունեության ստանդարտացման և մասնագիտական էթիկայի հանձնաժողովի աշխատանքի արդյունքների ներկայացումը, աուդիտորական ծառայությունների շուկաների արդի վիճակների և մասնագիտացված կազմակերպությունների դերի վերաբերյալ վերլուծության ներկայացումը, ինչպես նաև այլ ընթացիկ հարցեր:
Քննարկման արդյունքում օրակարգային բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ։