Տեղեկատվություն Պալատի խորհրդի նիստի վերաբերյալ
Ս․թ․ մարտի 16-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։
Քննարկման առարկա դարձան օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, որոնցից առաջին երկուսը վերաբերում էին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական 5 անձանց՝ Պալատի անդամ ընդունմանը, ինչպես նաև Պալատի անդամ 2 ֆիզիկական անձանց անդամակցության դադարեցմանը։ Դիտարկվեցին նաև Պալատի գույքի գնման ընթացակարգը և Պալատի որակավորման քննություններից ազատման կարգում կատարված լրացումները։
Խորհրդի նախագահի կողմից տեղեկատվություն ներկայացվեց ԱՊՀ և ԵԱՏՄ պետությունների մասնագիտացված կառույցների հետ համագործակցության վերաբերյալ։
Խորհուրդը քննարկեց նաև ոլորտին առնչվող, կարևորություն ներկայացնող այլ հարցեր։
Պալատի խորհուրդը օրակարգային բոլորի հարցերի վերաբերյալ քննարկումների արդյունքում, քվեարկությամբ ընդունեց համապատասխան որոշումներ։
Որոշումներին կարող եք ծանոթանալ ստորև՝
6Ա22 :