Տեղեկատվություն Պալատի հերթական ընդհանուր ժողովի վերաբերյալ

21.05.2022թ.-ին տեղի է ունեցել Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովը՝ բավականին լայն ներկայացուցչական ընդգրկմամբ։
Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ներկայացրել է Պալատի 2021 թվականի տարեկան գործունեության արդյունքները, հետագա զարգացման ուղիները, դրանց հասնելու ռազմավարությունն ու տակտիկան, որոնք ուղղված են պետության կողմից պատվիրակված գործառույթների պատշաճ իրականացմանը, որակավորման համակարգի բարելավմանը, շարունակական մասնագիտական զարգացմանը, աուդիտորական ծառայությունների պահանջների պահպանման արտաքին գնահատման համակարգի ներդրմանը։
Հանրային վերահսկողության խորհրդի նախագահ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ոլորտում ներդրվեց նոր՝ «Հանրային վերահսկողության խորհուրդ — Մասնագիտացված կառույց» մոդելը։ «Այն կիրառվում է զարգացած շատ երկրներում եւ համարվում է առավել արդյունավետ համակարգ, քան պետական կարգավորման համակարգերը, որոնք վերաբերում են ֆինանսական հաշվետվողականությանը եւ կորպորատիվ կառավարմանը, կազմակերպությունների կողմից թափանցիկ, արժանահավատ եւ օգտագործելի տեղեկատվության ներկայացմանը, միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը եւ որակավորմանը»,- ասել է Արման Պողոսյանը։
Ներկայումս Պալատն Օրենքով հավատարմագրված միակ Մասնագիտացված կառույցն է, որին 2020 թվականից փոխանցվել են ոլորտում պետական կարգավորման մի շարք կարեւոր գործառույթներ, մասնավորապես՝ աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորումների շնորհում, ՇՄԶ պահանջների սահմանում եւ վերահսկում, աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի հսկողության եւ օրենքով սահմանված այլ պահանջների պահպանման արտաքին գնահատում եւ կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառում, մասնագիտական հանրության ռեեստրի վարում:
Այսուհետ միայն Պալատի անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունները կարող են մատուցել աուդիտորական ծառայություններ, եւ միայն Պալատի անդամ ֆիզիկական անձինք կարող են հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր ու միջին կազմակերպություններում աշխատել որպես գլխավոր հաշվապահ, կամ աուդիտորական կազմակերպություններում` որպես աուդիտոր։
Պալատն իր առաջիկա ծրագրերով նախատեսում է համակարգային ներդրումներ եւ երկարաժամկետ նախագծեր, մասնավորապես՝ որակավորման քննական բոլոր յոթ առարկաների դասագրքերի արդիականացում, քննությունների կազմակերպման, քննաթերթերի, շտեմարանների, դասախոսական անձնակազմի բարելավում, ֆունկցիոնալ նոր հնարավորություններով Պալատի կայքի պատրաստում, աուդիտորական փաստաթղթավորման մեթոդական ձեռնարկի եւ աուդիտի իրականացմանն օժանդակող համակարգչային ծրագրի մշակում, աուդիտորական ծառայությունների որակի պահանջների պահպանման արտաքին գնահատման համակարգի ներդրում։
Պալատն իրականացնում է միջազգային համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքներ, նպատակ ունի դառնալ Հաշվապահների միջազգային դաշնության (IFAC) լիիրավ անդամ։ 2021 թվականին Պալատի եւ ԱՊՀ ու ԵԱՏՄ երկրների մասնագիտացված կառույցների մասնակցությամբ ստեղծվել է Հաշվապահների եւ աուդիտորների Եվրասիական խումբը, ինչպես նաեւ ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմինը, ստորագրվել է Աուդիտորական գործունեության իրականացման համաձայնագիր։
Պալատի հերթական ընդհանուր ժողովի վերաբերյալ եթեր է հեռարձակվել 4 հեռուստատեսային ռեպորտաժ լուրերի բլոկում՝ Հանրային, Հ2, Արմենիա Թիվի և Երկիր մեդիա հեռուստաալիքներով, որոնցից Հ2-ի հողւմը ներկայացնում ենք ստորև․
https://caaa.am/video/21-05-2022th-pal…oghovi-lusabanum/
Տեղեկատվությունը հրապարակվել է նաև 17 օնլայն հարթակներում, որոնցից մի քանիսի հղումները հետևյալն են․
https://www.aysor.am/am/news/2022/05/23/%D5%A1%D5%B8%D6%82%D5%A4%D5%AB%D5%BF-%D5%BA%D5%A1%D5%AC%D5%A1%D5%BF/196745
https://banks.am/am/news/newsfeed/23758
https://iravunk.com/?p=227402&l=am
https://past.am/?p=306661&l=am
https://orer.am/?p=454659&l=am
https://pressmedia.am/?p=137851&l=am
https://www.golosarmenii.am/am/article/150366/tyeghi-vonyetsav-hayastani-avoditvornyeri-yev-pvordzagyet-hashvapahnyeri-palati-taryekan-endhanvor-jvoghvove