Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Տեղեկատվական բյուլետեն 01-23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՊԱԼԱՏ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲՅՈՒԼԵՏԵՆ 01-23

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի գործունեության ընդգրկման ոլորտների և գործառույթների իրականացման շրջանակը շատ լայն է և ենթադրում է մասնագիտության զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված բազմաթիվ և բազմաբնույթ ծրագրերի ու միջոցառումների իրականացում։ Դրանք հստակորեն՝ որոշակի ժամանակացույցով և գործողությունների ու միջոցառումների իրականացման հաջորդական քայլերով ամրագրված են Պալատի 2023թվականի գործունեության ծրագրում։

Այսուհետ պարբերաբար, յուրաքանչյուր ամիս պատրաստվող տեղեկատվական բյուլետենը նպատակ ունի հակիրճ, թվերի ու փաստերի լեզվով  ներկայացնել Պալատի բազմակողմ գործունեության տվյալ ժամանակահատվածը։ Բյուլետենում տեղ կգտնեն Պալատի կյանքի կարևոր իրադարձություններին, քննարկված հարցերին, լուսաբանված խնդիրներին, իրականացված փոփոխություններին վերաբերող համառոտագրերը։

Խորհրդի նիստեր

2023թվականի հունվարի 20-ին գումարվել է Խորհրդի մեկ նիստ՝ օրակարգային 5 հարցերով, ընդունվել են 1Ա, 2Ա, 3Ա, 4Ա, 5Ա որոշումները:

1Ա որոշմամբ Օրենքի ուժով դադարեցվել է 206 անձանց անդամակցությունը Պալատին:

3Ա որոշմամբ Պալատի աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորում է շնորհվել 46 անձանց:

2-Ա և 5-Ա որոշումներով դադարեցվել է մեկ ֆիզիկական անձի անդամակցությունը Պալատին և ևս երկու ֆիզիկական անձանց աուդիտորի որակավորումը փոխարինվել է փորձագետ հաշվապահի որակավորմամբ։

Քննարկվել և հավանության են արժանացել նաև Հանրային վերահսկողության խորհրդի առաջարկները որակավորման քննությունները նոր՝ համակարգչային ձևաչափով անցկացնելու, ՇՄԶ հայտարարագրերը, որակավորման և անդամակցության դիմումները, շրջանառվող փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ։

Որոշումներն հասանելի են Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/Նիստեր/Խորհուրդ/2023-01-20:

Հանձնաժողովների նիստեր

Որակավորման հանձնաժողովը կայացրել է 4 նիստ, որոնք տեղի են ունեցել հունվարի  11-ին, 16-ին, 19-ին և 25-ին: Դրանցում կայացված որոշումներով առաջարկվել է Պալատի խորհրդին ընդհանուր թվով 46 անձանց շնորհել Պալատի որակավորում։

Նիստերի քաղվածքներն հասանելի են քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/Նիստեր/Հատուկ մարմիններ/Որակավորման հանձնաժողով։

Անդամակցության հանձնաժողովը գումարել է մեկ նիստ՝ 25․01․2023թվականին։ Նիստում ընդունված համապատասխան որոշմամբ առաջարկվել է Պալատի խորհրդին դադարեցնել պալատի անդամի անդամակցությունը Պալատին՝  համաձայն իր դիմումի։

Մեկ այլ որոշմամբ առաջարկվել է Պալատին 2 ֆիզիկական անձանց անդամակցությունը   որպես աուդիտոր անդամ դադարեցնել և ընդունել որպես փորձագետ հաշվապահ անդամ։

Նիստի քաղվածքը հասանելի է քայլերի հետևյալ հաջորդականությամբ.

Պալատ/Նիստեր/Հատուկ մարմիններ/Անդամակցության հանձնաժողով։

Որակի պահանջների պահպանման գնահատման հանձնաժողովը կայացրել է մեկ նիստ՝ 27․01․2023թ․։

Ընդունված որոշմամբ հանձնաժողովն առաջարկել է Պալատի խորհրդին 6 ամիս ժամկետով կասեցնել 3 կազմակերպությունների՝ «Լոնդոն բիզնես գրուպ» ՀՁ, «Էն աուդիտ» ՍՊԸ, «Աուդիտ-սթար»ՍՊԸ, անդամակցությունը Պալատին, մինչև որ բավարարեն «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համապատասխան դրույթներին։

Արձանագրությունը հասանելի է քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/Նիստեր/Հատուկ մարմիններ/Որակի գնահատման հանձնաժողով:

ՇՄԶ դասընթացներ

Հունվարի 18-ին կայացավ «IFRS 9 – ակնկալվող պարտքային կորուստներ» թեմայով դասընթացը։ Այն վարում էր Պալատի հաշվապահական հաշվառման հանձնաժողովի նախագահ Արամ Ասատրյանը։

Հունվարի 30-ին կայացավ «2023թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսդրության փոփոխություններ» թեմայով դասընթացը։ Այն վարում էր Պալատի հարկային հանձնաժողովի նախագահ Համլետ Սահակյանը:

ՇՄԶ միջոցառումների նկարադարանին կարելի է հետևել քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝

Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/ՇՄԶ/2023:

Ռեեստր

Պալատի ռեեստրում կատարվել են համապատասխան փոփոխություններ, որոնք հասանելի են Պալատի կայքի ռեեստր բաժնում: