PULSAR ծրագրի կրթական և ֆինանսական հաշվետվությունների կոմիտեների 8-րդ համատեղ գիտաժողովը
Սույն թվականի նոյեմբերի 14-ից 16-ը Վիեննայում (Ավստրիա) տեղի ունեցավ Համաշխարհային բանկի ֆինանսական հաշվետվականության բարեփոխումների կենտրոնի կողմից ֆինանսավորվող Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման և հաշվետվականության ծրագրի (PULSAR) կրթական և ֆինանսական հաշվետվությունների կոմիտեների 8-րդ համատեղ գիտաժողովը: PULSAR-ը տարածաշրջանային ծրագիր է, որն ուղղված է աջակցելու Արևմտյան Բալկանների և ԵՄ արևելյան գործընկերության երկրների հանրային հատվածի հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվականության զարգացմանը: Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, Խորհրդի անդամներ Հովհաննես Պետրոսյանը, Արթուր Հարությունյանը, Դավիթ Անանյանը, գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները։
Գիտաժողովի ընթացքում քննարկվել են օրակարգային հետևյալ հարցերը․
- Ֆինանսական կառավարման միջազգային տեղեկատվական համակարգի (IFMIS) իրականացումը՝ բյուջեի, ֆինանսական հաշվառման/հաշվետվականության և հարկաբյուջետային վիճակագրության միջև ինտեգրումը,
- Տարբեր հաշվետվական շրջանակներում պատրաստված ֆինանսական հաշվետվությունների համախմբումը՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների և պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների,
- Կայունության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը: