Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Փոփոխություններ հիմնադրամների և ՀԿ հաշվետվություններում

ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ ՆԱՄԱԿ

   Իրազեկման կարգով հայտնում ենք, որ կատարվել են փոփոխություններ և լրացումներ հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևի, հրապարակման և ներկայացման կարգում:

   Մասնավորապես, հստակեցվել է, որ Հաշվետվությունը լրացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված եկամուտների և ծախսերի հաշվառման դրամարկղային մեթոդի կիրառմամբ:

Ինչպես նաև, պարտադիր աուդիտի ենթակա հիմնադրամների դեպքում հստակեցվել է, որ գործունեության հաշվետվությանը կցվում են Ֆինանսական հաշվետվություններն ու ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը: (նախկինում նշված էր միայն աուդիտորական եզրակացություն):

    Փոխոխությունների և լրացումների ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.

  1. Հիմնադրամների դեպքում` ՀՀ Պետական եկամուտների նախագահի 2022թ. Օգոստոսի 9-ի թիվ 822-Ն Հրաման` 2020թ. ապրիլի 17-ի թիվ 337-Ն Հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Տեքստը հետևյալ հղումով` https://bit.ly/3XnvtxS

  1. Հասարակական կազմակերպությունների դեպքում` ՀՀ Պետական եկամուտների նախագահի 2022թ. Օգոստոսի 9-ի թիվ 823-Ն Հրաման` 2020թ. մայիսի 27-ի թիվ 477-Ն Հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 Տեքստը հետևյալ հղումով` https://bit.ly/3OltM01