Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի խորհրդի նիստ N9

Ս.թ. մայիսի 14-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։ Նիստը նախագահում էր  Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը:

Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատի 2024թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև Պալատի 2024թ. գույքի օգտագործման հաշվետվությանը հավանություն տալու և ժողովի հաստատմանը ներկայացնելու, Պալատի խորհրդի 2024թ. դեկտեմբերի 25-ի N 38-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումները:

Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ նիստեր/խորհուրդ/2025-05-14