Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի խորհրդի նիստ N8

Ս.թ. մայիսի 12-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։ Նիստը նախագահում էր  Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը:

Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի փորձագետ հաշվապահի անդամակցությունը դադարեցնելու և որպես աուդիտոր անդամ հաստատելու, Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու, Պալատի ՈՊՊԿ հանձնաժողովին անդամակցությունը դադարեցնելու, Պալատի 2024թ. տարեկան գործունեության հաշվետվությանը հավանություն տալու մասին որոշումները:

Նիստի ընթացքում հաստատվել է նաև Պալատի խորհրդի անդամի և վերստուգիչ հանձնաժողովի անդամի թեկնածուների առաջադրման ընթացակարգում փոփոխություն կատարելու մասին որոշումը:

Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ նիստեր/խորհուրդ/2025-05-12