Պալատի խորհրդի նիստ N7
Ս.թ. ապրիլի 29-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։ Նիստը նախագահում էր Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը:
Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի ֆիզիկական անձի անդամակցությունը դադարեցնելու,Պալատի ՈՊՊԿ հանձնաժողովի անհատական կազմը համալրելու, Պալատի հերթական ընդհանուր ժողով հրավիրելու, Պալատի նոր խմբագրությամբ կանոնադրությանը հավանություն տալու մասին որոշումները:
Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ նիստեր/խորհուրդ/2025-04-29