Պալատի խորհրդի նիստ N5
2023թ․ ապրիլի 5-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։
Պալատի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին՝ 14 ֆիզիկական անձանց Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորման չեղարկում և անդամակցության դադարեցում, Պալատի 1 ֆիզիկական անձ անդամի անդամակցության դադարեցում օրենքի ուժով, Պալատին անդամակցելու համար դիմած 7 ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունում, Պալատի հանձնաժողովների 2022թ. տարեկան գործունեության ծրագրերի հաստատում։ Պալատի խորհուրդը օրակարգային բոլոր հարցերի վերաբերյալ քվեարկությամբ ընդունեց համապատասխան որոշումները:
Որոշումներին առավել հանգամանորեն կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/Նիստեր/Խորհուրդ/2023-04-05: