Պալատի խորհրդի նիստ N5
Ս.թ. ապրիլի 3-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։ Նիստը նախագահում էր Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը:
Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի ֆիզիկական անձանց անդամակցությունը դադարեցնելու, Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու,Պալատի հաշվապահական հաշվառման, որակավորման, հարկային և իրավական այլ հարցերի, ինչպես նաև որակի պահանջների պահպանման և կարգապահական հանձնաժողովների տարեկան գործունեության հաշվետվությունները հաստատելու, Պալատի անդամի «Էֆ Էս Փի Ըդվայս» ՍՊԸ նկատմամբ ԿՊՄ կիրառելու մասին որոշումները:
Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ նիստեր/խորհուրդ/2025-04-03