Պալատի խորհրդի նիստ N4
Ս.թ. մարտի 14-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։ Նիստը նախագահում էր Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը:
Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի ֆիզիկական անձանց անդամակցությունը դադարեցնելու, Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու,Պալատի անդամակցության, ինչպես նաև աուդիտորական գործունեության հանձնաժողովների տարեկան գործունեության հաշվետվությունները հաստատելու, Պալատի անդամակցության դադարեցումը չեղարկելու և որակավորման չեղարկումը դադարեցնելու մասին որոշումները:
Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ նիստեր/խորհուրդ/2025-03-14