Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի խորհրդի նիստ N4

Ս.թ. փետրվարի 7-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը: 

Նիստի օրակարգում ընդգրկված էին  Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունումը , Պալատի անդամակցության դադարեցումը, Պալատի Որակի պահանջների պահպանման և կարգապահական հանձնաժողովին անդամակցության դադարեցումը՝ դիմումի համաձայն,  Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորման քննությունների ծրագրի (նոր խմբագրությամբ՝ այդ թվում քննական առարկաների կազմը) և որակավորման քննությունների
անցկացման կարգի (նոր խմբագրությամբ) հաստատումը, Պալատի խորհրդի 30.08.22թ N22-L և 14.12.23թ N32-L  որոշումներում փոփոխության հաստատումը։

Որոշումներին հանգամանորեն կարող եք ծանոթանալ կայքում՝ քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/Նիստեր/Խորհուրդ/2024-02-07: