Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի խորհրդի նիստ N3

2023թ. փետրվարի 24-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։

Պալատի խորհրդի որոշմամբ կասեցվել է «Պրոֆայնընս» ՍՊԸ աուդիտորական կազմակերպության անդամակցությունը Պալատին, ինչպես նաև հաստատվել են քննությունների վճարների չափերի փոփոխությունները, 14 ֆիզիկական անձանց անդամակցությունը, 4 ֆիզիկական անձանց անդամակցության դադարեցումը, 3 ֆիզիկական անձանց փորձագետ հաշվապահի որակավորման շնորհումը և 3 ֆիզիկական անձանց աուդիտորի որակավորման շնորհման մերժումը։

Որոշումներին առավել հանգամանորեն կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am , քայլերի հետևյալ հերթականությամբ՝ Պալատ/Նիստեր/Խորհուրդ/2023-02-24: