Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի խորհրդի նիստ N3

Ս.թ. փետրվարի 11-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։ Նիստը նախագահում էր  Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը:

Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու,Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու,Պալատի խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 38-L որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Պալատի անդամ «Մելիքյանս ընդ Քո» ՍՊԸ , ինչպես նաև «Աուդիտ Արմենիա» ՓԲԸ նկատմամբ ԿՊՄ կիրառելու մասին որոշումները:

Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ նիստեր/խորհուրդ/2025-02-11