Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի խորհրդի նիստ N25

Ս.թ. դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի 2024թ. վերջին նիստը։ Նիստը նախագահում էր  Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը:

Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած  կազմակերպության Պալատի անդամ  ընդունելու, Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու, Պալատի 2025 թվականի բյուջեն հաստատելու, Պալատի խորհրդի 26.12.22թ N 52-Ա և 30.08.2022թ N 22-L որոշումների փոփոխությունները հաստատելու,Պալատի 2024 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող կազմակերպությունը նշանակելու,Պալատի ՈՊՊԿ հանձնաժողովին անդամակցությունը դադարեցնելու,Պալատի ՈՊՊԿ հանձնաժողովի կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին որոշումները։

Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ նիստեր/խորհուրդ/2024-12-25