Պալատի խորհրդի նիստ N24
Ս.թ. դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։ Նիստը նախագահում էր Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը:
Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի ֆիզիկական անձ անդամի անդամակցությունը դադարեցնելու, Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու,Պալատի հանձնաժողովների 2025թ․ գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու, Պալատի 2025թ. գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու, Պալատի ՇՄԶ կարգը (նոր խմբագրությամբ) հաստատելու, Պալատի Որակավորման հանձնաժողովի կանոնադրության փոփոխությունը հաստատելու, Պալատի անդամ «Ֆոր Էյ Քնսալթինգ» ՓԲԸ նկատմամբ ԿՊՄ կիրառելու, Պալատի ՈՊՊԿ հանձնաժողովի կանոնադրության փոփոխությունը հաստատելու, Պալատի ՈՊՊԿ հանձնաժողովի նախագահ նշանակելու և անհատական կազմում փոփոխություն կատարելու մասին որոշումները:
Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ նիստեր/խորհուրդ/2024-12-16