Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի խորհրդի նիստ N23

Ս.թ. դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Մանվել Ղազարյանը:

Նիստի  ընթացքում հաստատվեցին Պալատի ֆիզիկական անձ անդամի անդամակցությունը օրենքի ուժով դադարեցնելու, Պալատի անդամ «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ նկատմամբ ԿՊՄ չկիրառելու, Պալատի անդամ «Էյ-Էմ-Էյչ Աուդիտ» ՓԲԸ նկատմամբ ԿՊՄ կիրառելու մասին որոշումները:

Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝  Պալատ/Նիստեր/Խորհուրդ/ 2025-12.23