Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի խորհրդի նիստ N22

Ս.թ. դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Մանվել Ղազարյանը:

Նիստի  ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձին Պալատի անդամ ընդունելու, Պալատին անդամակցելու համար դիմած կազմակերպությանը Պալատի անդամ ընդունելու, Պալատի 2025թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող կազմակերպությունը հաստատելու, Պալատի 2026թ. գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու, Պալատի 2026թ. արտաքին գնահատման կազմակերպությունների ցանկը և ժամանակացույցը հաստատելու մասին որոշումները: Վերջին երկու որոշումները կհրապարակվեն Պալատի կայքում ՀՎԽ հետ համաձայնեցնելուց հետո:

Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝  Պալատ/ Նիստեր/Խորհուրդ/ 2025-12.16