Պալատի խորհրդի նիստ N22
Ս.թ. նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։ Նիստը նախագահում էր Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը:
Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի ֆիզիկական անձ անդամների անդամակցությունը դադարեցնելու, Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու, Պալատի անդամ «Գլոբ Աուդիտ» ՍՊԸ նկատմամբ ԿՊՄ կիրառելու և օրակարգային այլ հարցերի վերաբերյալ որոշումները:
Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ նիստեր/խորհուրդ/2024-11-21