Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի խորհրդի նիստ N20

Ս.թ. դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված էին Պալատի 2024 թվականի տարեկան գործունեության ծրագրի, Պալատի աուդիտոր և փորձագետ հաշվապահ անդամների շարունակական մասնագիտական զարգացման նոր խմբագրությամբ կարգի, Պալատի անդամների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառման կարգի հաստատումը, որոնք ուժի մեջ կմտնեն և կհրապարակվեն կայքում Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի հետ համաձայնեցվելուց հետո։ Նիստի օրակարգում ներառված էին նաև Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունումը,  Պալատի  փորձագետ հաշվապահի որակավորման շնորհումը,  Պալատի խորհրդի N 22-L որոշման հավելվածում փոփոխության կատարումը և այլ հարցեր: Որոշումներին հանգամանորեն կարող եք ծանոթանալ կայքում՝ քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/Նիստեր/Խորհուրդ/2023-12-14: