Պալատի խորհրդի նիստ N18
Ս.թ. հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորներր և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Մանվել Ղազարյանը:
Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու,Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի ֆիզիկական անձ անդամի և Պալատի անդամ աուդիտորական կազմակերպության անդամակցությունը դադարեցնելու մասին որոշումները:
Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ Նիստեր/Խորհուրդ/ 2025-10-21