Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի խորհրդի նիստ N16

Ս.թ. սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Մանվել Ղազարյանը:

Նիստի  ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու,  Պալատի Անդամակցության հանձնաժողովին անդամակցությունը դադարեցնելու, Պալատի Անդամակցության հանձնաժողովի անհատական կազմը փոփոխելու, Պալատի խորհրդի կանոնակարգը հաստատելու մասին որոշումները:

Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝  Պալատ/ Նիստեր/Խորհուրդ/ 2025-09-09