Պալատի խորհրդի նիստ N15
Ս.թ. օգոստոսի 22-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Մանվել Ղազարյանը:
Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում տալու, Պալատի աուդիտորի որակավորման դիմումը մերժելու, Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի փորձագետ հաշվապահ անդամի անդամակցությունը դադարեցնելու և որպես աուդիտոր անդամ ընդունելու, Պալատի Հաշվապահական հաշվառման հանձնաժողովի նախագահ նշանակելու և անհատական կազմը հաստատելու, Պալատի Աուդիտորական գործունեության հանձնաժողովի նախագահ նշանակելու և անհատական կազմը հաստատելու մասին որոշումները:
Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ Նիստեր/Խորհուրդ/ 2025-08-22