Պալատի խորհրդի նիստ N14
Ս.թ. օգոստոսի 1-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Մանվել Ղազարյանը:
Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատի փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու, Պալատի աուդիտորի որակավորումը մերժելու, Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի Հարկային և իրավական այլ հարցերի հանձնաժողովի կանոնադրության փոփոխությանը հաստատելու, Պալատի Հարկային և իրավական այլ հարցերի հանձնաժողովի նախագահ նշանակելու և անհատական կազմը հաստատելու, Պալատի Որակի պահանջների պահպանման և կարգապահական հանձնաժողովի նախագահ նշանակելու և անհատական կազմը հաստատելու մասին որոշումները:
Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ Նիստեր/Խորհուրդ/ 2025-08-01